ԱՄՆ հատուկ ծառայությունները Framed երգի համար հարցաքննել են Էմինեմին: Buzzfeed-ը գրում է, որ երգը հանդիսատեսի դատին ներկայացվել է 2017 թվականին: Ստեղծագործության մեջ Էմինեմը քննադատում է ԱՄՆ նախագահին ու Իվանկա Թրամփին:
Հատկանշական է, որ մեկ տարի անց Էմինեմը նոր երգ ներկայացրեց՝ Ringer անունով, որում ներկայացնում է, թե ինչպես են իրեն հարցաքննել: Այն ժամանակ բոլորը կարծում էին, որ դա գեղարվեստական ստեղծագործություն է:
Հարցաքննությունից հետո հատուկ ծառայություններում որոշում են կայացրել ընթացք չտալ գործին: Ավելի ուշ նաև պարզվել է, որ ամեն ինչ սկսել է մի լրագրող, ով փորձել է ինչ-որ ինֆորմացիա ստանալ հատուկ ծառայություններից: