Հասարակություն Սպորտ 

«Բարսելոնայում» բունտ է հասունանում

analitik.am

Չնայած 1:2 հաշվով հաղթանակին, «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են մնացել Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակներում չեխական «Սլավիայի» դեմ խաղում իրենց ցուցադրած խաղից, հայտնում է Sport.es-ը:

Պարբերականը գրում է, որ հանդիպումից հետո հանդերձարանում խաղացողները միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչեցրել խաղադաշտում գործողությունների մասով: Հատկապես քննադատության թիրախում հայտնվել են նրանք, ովքեր դաշտի կենտրոնում դատարկ տեղը գնդակ են կորցրել:

Հայտնվում է, որ ֆուտբոլիստների միջև լարվածությունը պահպանվել է նույնսիկ տուն վերադառնալու ճանապարհին՝ ինքնաթիռում:

Նույն շարքից