Հասարակություն 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորը սխալ տեղ է կայանել ավտոմեքենան /լուսանկար/

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր էջում գրում է.

«Երեկ շտապելով աշխատանքի, ստիպված մեքենաս կայանել էի ԱԺ-ի Բաղրամյան փողոցի կայանման համար չնախատեսված հատվածում (թեև մեքենայի դիմապակու տակ թողել էի հեռախոսահամար): Այսօր առավոտյան զանգահարել եմ ՃՈ, տեղեկացրել երեկվա խախտմանս մասին: ՃՈ-ի համապատասխան աշխատակիցները մոտեցել են, կազմել խախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն:

Տեղում վճարել եմ: Կից ներկայացնում եմ վարչական իրավախախտման մասին ակտի որոշումը: Անկեղծորեն շնորհակալ եմ այն աչալուրջ և օրինապահ քաղաքացուն, ով խախտումս ֆիքսել և հրապարակել է»:

Նույն շարքից