Ինչպես երևում է, Քոնոր Մաքգրեգորի խոսքերից վիրավորված դաղստանցիներն ամեն դեպքում միջոց գտել են նրան պատասխանելու համար:Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես են շիշ նետում արդեն երկրորդ օրը Մոսկվայում գտնվող իռլանդացու վրա: Միջադեպը տեղի է ունեցել բաց մարզման ժամանակ:
Քոնորը կարողացել է ժամանակին խույս տալ դեպի իրեն թռչող իրից, իսկ շիշ նետողին «վնասազերծել» են անվտանգության աշխատակիցները:
Միջադեպից հետո իռլանդացին ավելի է ոգևորվել՝ հայտարարելով «Իսկ ո՞վ է այստեղ վախկոտը: Ես այստեղ եմ, եկեք այստեղ»: