ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր էջում հայտարարել է, որ Սիրիայում քուրդերի վրա հարձակում գործելու դեպքում Թուրքիայի դեմ մասշտաբային պատժամիջոցներ կկիրառի. «Թուրքիան լիովին հասկանում է, որ անվտանգության գոտի համարվող և հարակից տարածքները լքող քուրդերի դեմ կրակոցներ ուղղել պետք չէ: Ես չեմ ուզում կրկնել, որ խախտումների դեպքում կկիրառվեն մասշտաբային պատժամիջոցներ»:
ԱՄՆ նախագահը հիշեցրել է, որ ամերիկացի զինվորները շարունակում են հեռանալ Սիրիայից և շուտով կվերադառնան հայրենիք: Նա նաև նշել է, որ ԻՊ զինյալները գտնվում են քուրդերի վերահսկողության տակ, իսկ նավթահանքերը,ն էլ պաշտպանված են: