Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը առաջարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բանակցությունների շրջանակում քննարկել երկու երկրների առևտրա-տնտեսական համագործակցությունը:
«Ընդհանուր առմամբ ամեն ինչ բարեհաջող կերպով է զարգանում, բայց դա չի նշանակում, որ ոչինչ չկա կատարելագործելու: Կան որոշ հարցեր, որոնք պետք է քննարկվեն: Ես մեծ հաճույքով դա կանեմ», - ասել է Մեդվեդևը հանդիպման ժամանակ: