Իրաքում իրավապահ մարմինների կողմից ցույցը ցրելու հետևանքով զոհվել է 23 մարդ, կա նաև մոտ 1800 տուժած: Այս մասին հայտնում է Reuters-ը:
Ցույցը ցրելու համար ոստիկանները կիրառել են արցունքաբեր գազ և կրակ են բաղ թողել ցուցարարների ուղղությամբ:
Տարբեր քաղաքներից ցուցարարները դուրս էին եկել փողոց՝ հայտնելու կառավարության դեմ իրենց բողոքը, քանի որ վերջինս չի կարողացել բարելավել իրենց կյանքը: Ըստ ցուցարարների՝ գործազրկությունը և կաշառակերությունը հասել են ծայրահեղ բարձր աստիճանի: