Քաղաքական 

Վշտացած եմ, իսկ դուք լա՞վ եք, տղերք. Արմեն Աշոտյան

Քանի որ համացանցը «ծամում» է ԱԳ նախարարի BBC-ին տված անհաջող հարցազրույցը, կրկին անդրադառնամ ամենակարևոր խնդիրներին։

1.Նախարարը չի հակադարձում հաղորդավարի կողմից տրված շատ կեղտոտ ձևակերպմանը, որ իբր Լեռնային Ղարաբաղը ընդամենը վիճելի տարածք է Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Ամբողջ հարցազրույցում Մնացականյանը չի խոսել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին։

2.Նախարարը փաստացի անպատասխան է թողնում մեկ այլ կեղտոտ ձևակերպում. «Հարցականից վեր է, որ հայ ժողովուրդն ապրում է այդ տարածքում, բայց այդ տարածքը հայկական չէ»։

3.և ամենակարևորը, նախարարի խոսքից ակնհայտ դարձավ, որ Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպումը այդպես էլ դիվանագիտական միս ու արյուն չի ստանում, փաստացի մերկացնելով ԱԳՆ-ի և ԱԽՔ-ի տոտալ անընդունակությունը «մաքրել» Նիկոլի հայտարարությունների հետևից։

Վշտացած եմ։ Իսկ դուք լա՞վ եք, տղերք։

Արմեն Աշոտյան

Նույն շարքից