Հասարակություն 

Իշխանական ուժը «քեշով» գումար է տրամադրում, որպեսզի ֆեյսբուքյան էջերը մշտական «ռասկրուտկա»-ի տակ լինեն. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Պարբերաբար բոլորս ականատես ենք լինում, թե ինչպես է իշխանության այս կամ այն բարձրաստիճան պաշտոնյայի՝ նախարարի, պատգամավորի կամ այլ առանցքային չինովնիկի ֆեյսբուքյան պաշտոնական էջը կամ որևէ PR-ային նյութ դրվում գովազդի տակ, ընդ որում՝ հաճախ բավականին երկար ժամանակով։

Այս ամենը բավականին լուրջ ծախսեր է ենթադրում։ Այս թեմայի հետ կապված՝ «Փաստ» թերթին տեղեկություններ են հասել, ըստ որի, իշխանական ուժը «քեշով» որոշակի գումար է տրամադրում, որպեսզի ֆեյսբուքյան էջերը մշտական «ռասկրուտկա»-ի տակ լինեն։

Ավելին՝ իշխանությունները հատուկ ընտրված կադրեր ունեն՝ մի ամբողջ ջոկատ, որոնք ֆեյսբուքյան «վարպետներ» են և տիրապետում են ամեն մի մանրուքի. հենց նրանց միջոցով էլ իշխանությունները կազմակերպում են իրենց համար անցանկալի և ակտիվ քննադատող օգտատերերի էջերի «բլոկման» աշխատանքները, անցանկալի նյութերի ներքո հայհոյանքները, ցանկալիների ակտիվ տարածումն ու գովերգումը։

Տեղեկությունների համաձայն՝ այս ամբողջ աշխատանքը կոորդինացնում է ՀՀ իշխանության ամենավերին էշելոններում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից