Հայաստան 

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովը կքննարկի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը կքննարկի Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Նոյեմբերի 27-ին տեղի կունենա պետաիրավական հանձնաժողովի հերթական նիստը, որի օրակարգում այլ հարցերի հետ ընդգրկված է նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը»,- նշեց Սահակյանը:


Նա ընդգծեց, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի գլխադասային հանձնաժողովը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն է: «Արտաքին հարաբերությունների և պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները, հաշվի առնելով հարցի կարևորությունը, պայմանագիրը առանձին քննարկման առարկա կդարձնեն նաև հանձնաժողովներում, իսկ լիագումար նիստում քննարկման ժամանակ հանդես կգան հարակից զեկուցմամբ»,- նշեց նա:


Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովն արդեն դրական եզրակացություն է տվել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին  ԱԺ առաջիկա քառօրյայի օրակարգում ընդգրկվելու հարցին:

Նույն շարքից