ՀՀԿ խմբակցության նիստի ավարտից հետո ՀՀ ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը, հարցին, թե ինչպե՞ս ավարտվեց քննարկումը, պատասխանեց, որ քննարկումը շատ կառուցողական էր և ընթացել է բնական հունով:
«Պատասխանել ենք պատգամավորներին հետաքրքրող բոլոր հարցերին, հարցերը վերաբերել են ԵՏՄ բանակցություններին և ԵՏՄ պայմանագրին»,- ասաց փոխնախարարը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ նշեց, որ խմբակցության նիստ է հրավիրվել, համապատասխան պաշտոնյաներին են հրավիրել, որպեսզի, ԵՏՄ անդամակցության հետ կապված, պատգամավորները ստանան անհրաժեշտ պարզաբանումները: «Վիճահարույց հարցեր չեն մնացել, բոլոր հարցերին տրվել են պարզաբանումներ: Եթե մենք 2010 թվականից մտածեինք ԵՏՄ-ին անդամակցելու մասին` գուցե և հիմնադիր անդամ լինեինք»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: