Չեչնիայում իրեն համասեռամոլ անվանող տղամարդը հայտարարել է, որ 2018 թվականի հուլիս ամսին ձերբակալվել է և ծեծի ենթարկվել իրավապահ մարմինների կողմից։ Այս մասին նա պատմել է ABC News-ին տված հարցազրույցում։
«Նախ նրանք ուղղակի ձեռքերով հարվածում էին ինձ, հետո` հոսանքահարում։ Ամենասարսափելին ջրով կտտանքներն էին»,-ասել է նա։
Պարզվել է, որ համասեռամոլին ձերբակալելու պատճառը եղել է տեսանյութը, որում նա զրուցում է իր երկու համասեռամոլ ընկերների հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ԼԳԲՏ համայնքին վերաբերող հարցեր։ Այդ ժամանակ նա եղել է 19 տարեկան։