Հասարակություն 

Ռուսաստանում սրճարաններից մեկում պայթյուն է որոտացել

Ուլան-Ուդեում գտնվող սրճարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հաղորդվում է Բուրյաթիայի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կայքում։

Ըստ տեղեկատվության, 12 մարդ վիրավորվել է: Նրանցից երկուսը, այդ թվում՝ դեռահասներ, գտնվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մեկը՝ կոմայի մեջ: Հինգ մարդ հրաժարվել է հոսպիտալացումից:

Պայթյունի պահին սրճարանում գտնվել են միայն հաստատության աշխատակիցները։ Պայթյունից հետո փլուզվել է ներքին պատը և պատուհաները, ինչպես նաև հրդեհ է բռնկվել 2 քմ մակերեսով տարածքում։

Հետաքննությունն իրականացրել է մարզային քննչական կոմիտեն։ Ըստ նախնական տվյալների, առավոտյան աշխատակիցները գազի հոտ են առել, այնուհետև փորձել են ինքնուրույն վերացնել գազի բալոնից արտահոսքը, սակայն դա նրանց չի հաջողվել: Օդի մեջ գազի բավարար կոնցենտրացիայի հասնելուն պես պայթյուն է տեղի ունեցել:

Նույն շարքից