Աշոտ Դիլանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Բոլորն էլ կկիսեն տեսակետը, համաձայն որի հասարակության մի ստավար զանգված, ովքեր իրենց հետաքրքրող ինֆորմացիան հիմնականում քաղում են համացանցից, առաջին իսկ պատահած քննարկվող և ակտուալ թեման ընթերցելուց հետո սկսում են մտածել այնպես, ինչպես փորձել է մատուցել հեղինակը։ Այս համատեքստում էլ հարկ է նշել, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «իմպիչմենթի» գործընթացը տվյալ զանգվածի մոտ կդիտարկվի որպես ոչ իշխանական ուժերի ինդիկացիոն գործընթաց, որը կբացահայտի իրական և կեղծ ընդդիմադիրներին։ Այս փաստը շատ լավ ընկալելով թե իշխանականները, թե Նիկոլ Փաշինյանը, ով իրականում իշխանական թևի կողմից աճեցված «ընդդիմադիր» գործիչ է համարվում (հավատացեք, եթե իշխանավորները մեկ վայրկյան անգամ կասկածեն Նիկոլի հավատարմության մեջ, չեք էլ պատկերացնի, թե ինչ արագությամբ Նիկոլի կոչնչացնեն և կհեռացնեն քաղաքական մրցասպարեզից) սկսեցին «խոցելի էլեկտորատի» կարծիքը խեղաթյուրելու գործընթացը, որը նրանց հնարավորություն կտա 2018թ․-ի նախագահական ընտրությունների ժամանակ ձայները բաշխել իրենց հարմար տարբերկով, եթե իհարկե նրանց այդ բաղձալի երազանքը իրականանա և նրանք իշխեն Հայաստանում մինչև 2018թ․։ Բայց հարկ է նշել, որ եռյակի կողմից մշակված մարտավարությունը լուրջ խնդրի առաջ է կանգնեցնելու Փաշինյան-իշխանություն դուետին, քանի որ հանրահավաքները, միասնական շտաբերի բացման գործընթացը հակազդեցություն կունենա այս պրոցեսի վրա, այնպես որ այս գործընթացը երբ հասնի իր տրամաբանական ավարտին, երբ Նիկոլը անի իր սև գործը, որոշ ժամանակ անց, հասարակությունը թեև խեղաթյուրված կարծիք կունենա, բայց դա երկար չի տևի, քանզի Եռյակի ակտիվ գործնեության ֆոնի վրա, այս “իմպիչմենտ” հայտարարելու գործընթացից քաղած պտուղները ուղակի կնեխեն, իսկ այդ ժամանակ Նիկոլի վարկանիշը վերականգնելն այլևս հնարավոր չի լինի0»: