Ալթայի երկրամասում ավտովթարի արդյունքում 8 զոհ կա: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
Երկու միկրոավտոբուսների բախման արդյունքում զոհերից մեկն անչափահաս է, վիրավորների թիվը հասնում է 5-ի:
Ավելի վաղ հայտնվել էր 5 զոհի մասին: