Յարոսլավլի բնակչուհին դանակի մի քանի հարված է ստացել այն բանից հետո, երբ իր մտահոգությունն է հայտնել ամուսնուն առաջին աշխատանքային օրը չափից դուրս բուռն նշելու համար։ Այս մասին հայտնում են մարզային դատախազության մամուլի ծառայությունից։
Քննության համաձայն, 2019 թվականի հունիս ամսին 48-ամյա տղամարդը երկարատև ընդմիջումից հետո կարողացել է աշխատանքի տեղավորվել և որոշել է նշել դա՝ օգտագործելով չափից շատ ալկոհոլ։ Երբ կինը նկատողություն է արել, նա մի քանի անգամ հարվածել է կնոջ որովայնին, ինչից հետո շտապօգնություն է կանչել և խնդրել, որպեսզի կինն ասի, իբր շքամուտքի մոտ նրա վրա հարձակվել են անհայտ անձինք։
«Քննության ընթացքում կինը չի թաքցրել ամուսնու հակաօրինական գործողությունների փաստը և դեպքի վերաբերյալ տվել է իրական ցուցմունքներ։ Մինչդեռ տղամարդը չի ընդունել իր մեղքը՝ ասելով, որ կորցրել է հիշողությունը»,-ասվում է Յարոսլավլի շրջանի դատախազության հայտարարության մեջ։
Տղամարդուն մեղավոր են ճանաչել և դատապարտել վեց տարի և չորս ամիս ժամկետով ազատզրկման։