ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անհանգստացած չէ Ուկրաինայում տիրող իրավիճակով, քանի որ մտահոգված է առաջիկա նախագահական ընտրություններով։ Թվիթերյան իր էջում գրել է ՌԴ Դաշնության խորհրդի անդամ Ալեքսեյ Պուշկովը։
«Կիևում կրկին կասկածի տակ է դրվում «Շտայնմայերի բանաձևը»։ Այս անգամ դա անում է Կուչմանը։ Սա անհեթեթություն է և ծուղակ․․․ Ուկրաինան վերջերս ստորագրեց «բանաձևը», այնուհետև սկսեց այն աղավաղել, իսկ հիմա՝ իրականացնել․․․»,-գրել է Պուշկովը։
Նրա խոսքերով, Կուչման ապարդյուն հույսեր է կապում Վաշինգտոնի հետ ներուկրաինական հակամարտության կարգավորման հարցում:
«Թրամփը ժամանակ չունի Ուկրաինայի համար, նրա մտքում միայն ընտրություններն են, այլ ոչ թե Դոնբասը»,-հավելել է ռուս սենատորը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ին Ուկրաինան ստորագրել է «Շտայնմայերի բանաձևը», ըստ որի, Կիևը խոստացել է հոկտեմբերի 7-ին զորքերը դուրս բերել Գոլդեն և Պետրովսկի շրջաններից: