Տեսանյութեր Հասարակություն 

Չիլիում 1 միլիոն մարդ է դուրս եկել ցույցի /տեսանյութեր/

Չիլիի մայրաքաղաքում ավելի քան մեկ միլիոն մարդ է դուրս եկել փողոց երկրում առկա իրավիճակի դեմ բողոքի։ Այս մասին հայտնում է քաղաքապետ Կարլա Ռուբիլարը։

«Այսօր Չիլիում պատմական օր է։ Մայրաքաղաքը դարձել է խաղաղ երթի հերոս, որին մասնակցում է մոտ մեկ միլիոն մարդ՝ ձգտելով առանց անհավասարությունների նոր Չիլի ունենալու երազանքին։ Մեր երկրին հարկավոր է ավելի շատ երկխոսություն և խաղաղ երթեր»,-թվիթերյան իր էջում գրել է քաղաքապետը։

Ինչպես երևում է տեսանյութում, մարդկանց հսկայական զանգվածը «լցրել է» Չիլիի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակը, ինչպես նաև շրջակա փողոցները:

Ըստ տեղի լրատվամիջոցների, չնայած երկրում սկսված պարեկային ժամին, շատ քաղաքներում տեղակայված ոստիկանությունն ու զինված ուժերը չեն շտապում ցրել քաղաքացիներին:

Չիլիում բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի սկզբին։ Մարդիկ պահանջում են փոփոխություններ կատարել սոցիալական քաղաքականության մեջ, վերացնել սոցիալական անհավասարությունը, չեղյալ համարել արտակարգ իրավիճակի մասին որոշումը, ինչպես նաև քաղաքներից դուրս բերել զորքերը։

Նույն շարքից