ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում է: Կառավարության ղեկավարը Լոռի մեկնել է քաղաքի տոնին մասնակցելու համար:
Այցի շրջանակներում վարչապետը ծանոթանում է նաև քաղաքում գործող տարբեր կենտրոնների աշխատանքին: Մասնավորապես «Վանաձոր Արմենիա» առողջարանում Փաշինյանին ներկայացրեցին, թե ինչ ծառայություններ է մատուցում կենտրոնը ու ովքեր կարող են բուժում անցնել իրենց մոտ:
Նշենք, որ առողջարանի անձնակազմը Նիկոլ Փաշինյանին դիմավորեց ծափերով: Իսկ վարչապետն օգտվեց առիթից, որ անձնակազմը շարված է ու առաջարկեց լուսանկարվել. «Որ շարվել եք, եկեք մի հատ նկարվենք»: