Հասարակություն Սպորտ Տեսանյութեր 

Ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով /տեսանյութ/

Ռուսաստանի երիտասարդական առաջնության 14-րդ տուրում Գրոզնիի «Ախմատ» և Տուլայի «Արսենալ» թիմերի միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել: Միջադեպի տեսանյութը հրապարակվել է AKHMAT GROZNY YouTube-ի ալիքով:

Գրոզնիի մարզադաշտում, խաղի 38-րդ րոպեին կիսապաշտպանի հարվածից հետո, երբ խաղացողների միջև սկսվել է ծեծկռտուքը, դաշտ են դուրս եկել նաև փոխարինողներն ու երկու թիմերի մյուս անդամները:

Արդյունքում մրցավարը հեռացրել է «Ախմատ» թիմից Թայիմազ Խիզրիևին և Մուրսալին Դենիլխանովին, իսկ «Արսենալից»՝ Նիկիտա Մելնիկովին։

Հանդիպումն ավարտվել է «Արսենալի» հաղթանակով՝ 3-1:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից