Հասարակություն Ռազմական 

ՊԲ հրամանատարը խրախուսել է քննարկված խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների

analitik.am

Հոկտեմբերի 26-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը անց է կացրել ծառայողական խորհրդակցություն, որին մասնակցում էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամկազմը: Այս մասին հայտնում են Արցախի ՊԲ մամուլի ծառայությունից:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքներին, տրվել են գնահատականներ իրականացված աշխատանքներին և հանձնարարակններ` հետագա խնդիրների վերաբերյալ:

Ծառայողական խորհրդակցության ավարտին բանակի հրամանատարը խրախուսել է քննարկված խնդիրների կատարման գործում աչքի ընկած մի շարք զինծառայողների:

Նույն շարքից