Հասարակություն 

Կրակը մարելիս զոհված 22-ամյա հրշեջի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

Հոկտեմբերի 25-ին Բազումի լեռնաշղթայում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ զոհված հրշեջ-փրկարար Սամվել Վարդանի Դևելյանի (ծնված 1997 թ.) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին, ժամը 17:00-ից մինչ 20:00-ն Վանաձորի Թումանյան 16 հասցեում՝ հին եկեղեցու մոտ գտնվող սգո սրահում:

Հուղարկավորությունը տեղի կունենա նույն վայրից, հոկտեմբերի 28-ին, ժամը 13:00-ին:

Նույն շարքից