Պերմի երկրամասում թեթև շարժիչով մասնավոր օդանավ է անհետացել: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները: Խոսքը մասնավորապես Cessna 172 օդանավի մասին է, որն օդ է բարձրացել Նիժնի Գարադիշչայի օդանավակայանից:
Օդանավում միայն օդաչուն է եղել, ով վերջին անգամ կապի է դուրս եկել Երևանի ժամանակով ժամը 11:30-ին: Նա խոսել է հարևանի հետ: