Հասարակություն 

2 դեպքում էլ գործ ունենք բացառապես իշխանության քաղաքական որոշումների հետ. Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանն իր էջում գրում է.

«ՀՀ ԱԺ պատգամավորներ Գևորգ Գորգիսյանին և Անի Սամսոնյանին թույլ չեն տվել տեսակցել Արսեն Բաբայանին։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը 2 ժամով տեսակցել է ցմահ դատապարտյալ Նաիրի Հունանյանին, իսկ հարցազրույցներից մեկում նշել, որ եթե ուզենար ավելի երկար կարող էր տեսակցել։

2 դեպքում էլ գործ ունենք բացառապես իշխանության քաղաքական որոշումների հետ։ Այն նույն իշխանության, որն իբրև փորձելով «զավթիչներից» ազատագրել սահմանադրական դատարանը, ի դեմս Վահե Գրիգորյանի նոր զավթիչ է ուղարկում ՍԴ, իսկ մյուս դեպքում Հայաստանի ապագան զավթած ոճրագործին քաղաքական նոր խաղերի մեջ ներգրավում»։

 

Նույն շարքից