Տեսանյութեր Քաղաքական Միջազգային 

Լսիր, ես այս երկրի նախագահն եմ ու «լոխ» չեմ. Զելենսկին բարկացել է ծայրահեղականների հետ հանդիպմանը /տեսանյութ/

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լուգանսկում հանդիպել է «Ազով» գումարտակի անդամների հետ, որոնք հրաժարվում են լքել տարածքը: Զրույցի ժամանակ նախագահը մի պահ նույնիսկ սկսել է բարձր տոնով խոսել իր զրուցակիցների հետ:

Զելենսկին գումարտակի անդամների հետ զրուցել է զենքերը վայր դնելու մասին: Նախագահին բարկացրել է հարցը, որը վերաբերել է «Ոչ կապիտուլյացիային» ակցիայի կազմակերպիչների հետ հնարավոր հանդիպմանը: Այդ ակցիաներն ընթանում են Կիևում ստորագրված «Շթայնմայերի» բանաձևի դեմ:

«Լսիր, ես այս երկրի նախագահն եմ, ես 42 տարեկան եմ ու «լոխ» չեմ: Ես եկել ու ասում եմ՝ հեռացրեք զենքը, իսկ դու ինձ ակցիաների մասին ես հարցնում: Ես քո աչքերում ըմբռնում էի ուզում տեսնել, սակայն տեսնում եմ մի տղայի, ով մտածում է, թե իր առջև հիմար է կանգնած»,-ասել  է Զելենսկին:

Ուկրաինայի նախագահը նշել է, որ որևէ մեկն իրեն ուլտիմատում ներկայացնելու իրավունք չունի:

 

Նույն շարքից