Հասարակություն 

Հայտնի է «Միսս Երկիր» գեղեցկության մրցույթի հաղթողը

«Միսս Երկիր-2019» է ճանաչվել Պուերտո Ռիկոյի 21-ամյա ներկայացուցիչ Նելլի Պիմենտելը: Այս մասին հաղորդվում է մրցույթի թվիթերյան էջում։

https://www.instagram.com/p/B1RsMdqB48H/?utm_source=ig_embed&fbclid=IwAR2KvVmpuRnmbQ9UepgcYQ_9NbBp1-2axCJX5THvFHkE56ctZPv-OUEcMpY

«Միսս օդ-2019» տիտղոսը ստացել է ամերիկուհի Էմանի Դեվիսը, «Միս ջուր-2019»-ը բաժին է ընկել Չեխիայի քաղաքացուհի Կլարա Վավրուշկովային, իսկ «Միս կրակ-2019»-ը՝ Ալիսա Մանենոկին՝ Բելառուսից: Ռուսաստանի ներկայացուցիչ Աննա Բակշեևան հայտնվել է լավագույն 20-յակում:

https://www.instagram.com/p/B3i6xKohuEg/?utm_source=ig_embed&fbclid=IwAR12AvPDXhYgGpOwg-nd5TwET-7qm9HQ_e3MAPZe8j4TGcP_77jpdfNgc_w

 

Նելլի Պիմենտելը ծնվել և մեծացել է Սան Խուանում: Աղջկա կենսագրությունից հայտնի է, որ նա մարքեթինգի և հոգեբանության ֆակուլտետի ուսանող է։

«Միսս երկիր» մրցույթը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ին, Ֆիլիպիններում: Մրցույթին մասնակցել է 85 երկրի ներկայացուցիչ:

Նույն շարքից