Անի Հովհաննիսյանն իր էջում գրում է.
««Թավշյա հեղափոխության» ձեռքբերումներից՝ տրանսգենդեր զույգի մասին պատմող ֆիլմը կֆինանսավորվի ՀՀ պետբյուջեից։
Հետաքրքիր է՝ շարքային ՀՀ քաղաքացին ի՞նչ է մտածում այն մասին, որ իր վճարած հարկերից 20 միլիոն ՀՀ դրամ գումար է հատկացվել Մելինե Դալուզյանի տրանսգենդեր դառնալու, Մելինեի ու վերջինիս սիրած կնոջ, նրանց սիրո ու համատեղ կյանքի մասին պատմող ֆիլմ նկարահանելու համար։
Ներկայացնեմ հատված ֆիլմի ռեժիսոր Իննա Սահակյանի հարցազրույցից այն մարդկանց համար, ովքեր ասում են, թե ֆիլմը ոչ թե տրանսգենդեր Մելինեի, այլ սպորտսմեն Մելինեի մասին է․
«Մել» ֆիլմի առանցքային թեման սիրող զույգի պատմություն է՝ սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանելու նրանց պայքարը, միասին անցած ճանապարհը եւ այն, թե արտաքին ու ներքին ազդեցությունների տակ ինչպես են փոխվում Մելի ու Ծաղիկի (պայմանական անուն) փոխհարաբերությունները։
«Մել»-ի նկարահանումները սկսվել են Մելի եւ Ծաղիկի Հայաստանում համատեղ կյանքի սկզբից, իսկ դրանից հետո տեղի ունեցող բոլոր իրադարձությունները վավերագրվել են։
Բեմադրված տեսարանների միջոցով հանդիսատեսը կլսի ու կտեսնի Մելի մանկության վախերն ու երազանքները։ Մելը պատմում է՝ «Երբ ես 5-6 տարեկան էի, հավատում էի հրաշքներին, ամեն երեկո սենյակումս մենակ՝ երկար աղոթում էի՝ Աստված, թող տղա արթնանամ, տղա լինեմ, խնդրում եմ»։
Հ․Գ․ Սպորտի ոլորտում իրավիճակ փոխվել է, այլևս պետության համար առաջնային են ոչ թե սպորտսմենների ձեռքբերումներն, այլ սեռական կողմնորոշումը»: