Քաղաքական Միջազգային 

Պուտինը Մակրոնին ներկայացրել է, թե ինչ են խոսել Էրդողանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ։ Այս մասին հաղորդվում է Կրեմլի կայքում։

Զրույցի ընթացքում պետության ղեկավարը Մակրոնին պատմել է հոկտեմբերի 22-ին Սոչիում տեղի ունեցած ռուս-թուրքական բանակցությունների բովանդակության մասին։

«Ընդգծվում է, որ այս հանդիպմանը փոխըմբռնման հուշագրում արձանագրված որոշումները հաշվի են առնում բոլոր կողմերի շահերը և նպաստում են Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնմանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Ֆրանսիայի ղեկավարն իր հերթին դրական է գնահատել Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնագիրը:

Կողմերը կարծիք են հայտնել, որ Սոչիում կնքված հուշագիրը կօգնի լուծել Սիրիայում տիրող ճգնաժամը:

Բացի այդ, Պուտինը Մակրոնի հետ կիսվել է Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովի արդյունքներով։

Մոսկվան և Փարիզը հույս են հայտնել, որ Սահմանադրական հանձնաժողովի առաջին հանդիպումը, որը նախատեսված է հոկտեմբերի 30-ին, կլինի կառուցողական և արդյունքներ կտա։

Նույն շարքից