ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ազգային հերոս է: Գոնե այսպես կարծում է Վանաձորի պատվավոր քաղաքացի Հրաչիկ Ղազարյանը, ով աշխատում է Վանաձորի պետական համալսարանում:
Այսօր Վանաձորի տոնն է:
Իր ելույթում Ղազարյանը հայտարարեց, որ Վանաձորի տոնն ավելի տոնական բնույթ է ստանում, քանի որ դրան մասնակցում են երկու ազգային հերոսներ: Խոսքը մասնավորապես վերաբերում է Զորավար Անդրանիկի հուշարձանին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Փաշինյանն ազգային հերոս է, քանի որ ամբողջ ազգն է նրան այդպես ընդունում»: