Հասարակություն 

Մենք չունենք քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու հայրենիք. Նիկոլ Փաշինյան

Ես այսօր տեսա, որ Վանաձորի օրվա կապակցությամբ այլ քաղաքներից բազմաթիվ մարդիկ են եկել շնորհավորելու, ինչը լավ ավանդույթի սկիզբ է: Մենք սիրում ենք մեր թաղը, մեր ծննդավայրը, քաղաքը, բայց մենք մեր տեղական սիրո սահմանները պետք է ընդլայնենք: Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, շնորհավորելով Վանաձորի տոնը, հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Երևանցին նույնքան պետք է սիրի Վանաձորը, որքան՝ վանաձորցին՝ Գյումրին, գյումրեցին՝ Կապանը, կապանցին՝ Եղեգնաձորը, եղեգնաձորցին՝ Արարատը, արարատցին՝ Արմավիրը, արմավիրցին՝ Աշտարակը, աշտարակցին՝ Իջևանը, իջևանցին՝ Բերդը, բերդցին՝ Նոյեմբերյանը, նոյեմբերյանցին՝ Ալավերդին և այդպես շարունակ: Մենք չունենք քուչա առ քուչա, փողոց առ փողոց կիսելու հայրենիք: Մենք ունենք մեկ միասնական հայրենիք: Վանաձորը ոչ միայն վանաձորցիների, այլ նաև Հայաստանի, Արցախի յուրաքանչյուր քաղաքացու, հայի հայրենի քաղաքն է: Մենք բոլորս սիրում ենք Վանաձորը»,-ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն առաջարկեց ավանդույթը շարունակել և ամեն քաղաքի տոնին ամբողջ հանրապետությունով հավաքվել այդ քաղաքում՝ շնորհավորելու տարեդարձը. «Դբա լավ, ժողովուրդ ջան, դբա լավը»:

Նույն շարքից