Հայաստան Քաղաքական 

Այս շրջանն ամենաառանցքային դերակատարությունն ունի հայոց պետականության ամրապնդման գործում, առանց որի անհնարին է ապահովել մեր հայրենիքի հուսալի ապագան. Դավիթ Բաբայան

Արցախի պահպանողական կուսակցության առաջնորդ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«20 տարի առաջ՝ 1999 թվականին, լինելով Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության քաղաքական ծրագրավորման բաժնի վարիչ, առաջարկեցի Շահումյանի (Քարվաճառի) շրջանի՝ որպես Հայաստան/ի Հանրապետության եւ Արցախ/ի Հանրապետության ջրային դոնորի գաղափարը, որը համարում եմ իմ գիտական եւ քաղաքական գործունեության ամենակարեւոր ներդրումներից մեկը:

Հենց Քարվաճառ/ում են սկիզբ առնում Արփա, Որոտան, Թարթառ եւ Խաչեն գետերը: Այս շրջանն ամենաառանցքային դերակատարությունն ունի հայոց պետականության ամրապնդման գործում, առանց որի անհնարին է ապահովել մեր հայրենիքի հուսալի ապագան:

Առաջին լուսանկարն արված է 1999 թվականին, երկրորդը՝ 2019-ին, Թարթառի ափին»:

Նույն շարքից