Հայաստան Քաղաքական 

Արսեն Բաբայանին, որին վերագրվող մեղքը կարված է շատ ապաշնորհ և շուկայի ղասաբի մակարդակի՝ ոչ մեկն իրավունք չունի տեսակցել: Իսկ Նաիրի Հունանյանին՝ այդ մարդասպան տականքին. Ռոբերտ Մելքոնյան

Նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս իշխանություններն անցյալ դարի 30-ականների բոլշևիկյան ֆանատիկների, իրավունքն ու իրավակարգը ոտքի տակ տրորող իշխանությունների ժամանակակից տեսակն են:

Ի՞նչ է ստացվում. Արսեն Բաբայանին, որին վերագրվող մեղքը կարված է շատ ապաշնորհ և շուկայի ղասաբի մակարդակի՝ ոչ մեկն իրավունք չունի տեսակցել: Իսկ Նաիրի Հունանյանին՝ այդ մարդասպան տականքին հանգիստ, անարգել, առանց դժվարությունների կարող է այցելել պատգամավոր Արման Բաբաջանյանը և երկու ժամ «սիրատոչոր» զրուցել՝ գուցե հրահանգավորել...

Այդ հանդիպումը մեկ անագամ ևս մտորելու տեղիք է տալիս և ապացուցում այն լուրերի իսկությունը, որ նրա մոտ հենց այնպես չեն հայտնվել ՍԴ-ին վարկաբեկող փաստաթղթերը, որ նրա հեռացումը Լուսավոր Հայաստան կուսակցությունից ծրագրավորված և նպատակային է, և որ նա իշխանությունների ձիու քայլն է, սակայն ավանակի «մատոռով»...

Հա՛, հոկտեմբերի 27-ն էլ պահեստային տարբերակն է, իսկ Արմանը Բաբաջանյան, հերթական գործիքն է, որին նույնպես կնետեն՝ օգտագործելուց հետո...

Իսկ մի բանում դեզերտիր, սորոսական Արման Բաբաջանյանը ճիշտ է. Նաիրի Հունանյանի դիմումը պատահական չէր՝ նրան խորհուրդ էին տվել...»։

 

 

 

Նույն շարքից