Հայաստան 

Հատուկ քննչական ծառայությունը տոնում է ստեղծման 7- րդ ամյակը

analitik.am

 Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ստեղծման 7 տարիների ընթացքում հաստատել է հանցավորության դեմ պայքարում մարտունակ լինելու իր առաքելությունը, ինչպես նաև մարդու իրավունքներն ու շահերը պաշտպանելու ունակությունը:


Այս մասին Հատուկ քննչական ծառայության տարեդարձի տոնական արարողության ժամանակ նշեց  ՀՔԾ պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը` շնորհավորելով հատուկ քննչականներին 7-ամյա գործունեության կապակցությամբ: «Բազմաթիվ են դեպքերը, երբ այլ կառույցներում քննվող քրեական գործերով մեղադրյալներն ու տուժողները դիմումներ են ներկայացնում` խնդրելով, որ քրեական գործն անպայման քննվի Հատուկ քննչական ծառայությունում: Ծառայության նկատմամբ քաղաքացիների վստահության այս դրսևորումն, իրոք, ոգևորիչ է, բայց և խիստ պարտավորեցնող: Գիտեմ նաև, որ ծառայության քննիչները մեծ պատասխանատվությամբ են վերաբերվում դրան: Հանցավորության և հատկապես կոռուպցիայի դեմ պայքարում մեր քննիչները որդեգրել են միայն օրինական, օբյեկտիվ և անզիջում պայքարի մեթոդները»,- ասաց Շահինյանը: ՀՔԾ պետն ընդգծեց, որ արվում է առավելագույնը ծառայությունում կոռուպցիոն ռիսկերից խուսափելու և դրանք իսպառ արմատախիլ անելու ուղղությամբ:


Հատուկ քննչական ծառայության ստեղծման 7-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը կարդաց Նախագահի օգնական ՄարտինԶաքարյանը: «Գործունեության 7 տարիների ընթացքում Հատուկ քննչական ծառայությունը հաստատեց իր տեղն ու նշանակությունը Հայաստանի իրավապահպան մարմինների շարքում: Ծառայությանը հիմնականում հաջողվել է լուծել իր առջև դրված խնդիրները և ձևավորել լավ անձնակազմ: Այսուհետ ևս պետք է շարունակել և բարելավել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության ապահովումը և մարդու իրավունքների պահպանության գործը»,-ասվում է ուղերձում:


Ծառայության տարեդարձը շնորհավորելու էր եկել նաև ՀՀ քնչական կոմիտեի նախագահԱղվան Հովսեփյանը, ով ընդգծեց, որ Հատուկ քննչական ծառայությանը հաջողվել է շահել մարդկանց վստահությանը և արդարացնել իր գոյությունը: «Մինչ ծառայության ստեղծումը բոլոր քննչական  մարմինները գտնվում էին այս կամ այն գերատեսչության կազմում, և երբ կազմավերվեց այս մարմինը, նրա վրա դրվեց շատ բարդ խնդիր` քննել գործեր հատուկ սուբյեկտների և ընտրախախտումների վերաբերյալ: Այս տարիների ձեր աշխատանքն ապացուցեց, որ ծառայության ստեղծումն անհրաժեշտ էր և ճիշտ»,- ասաց Հովսեփյանը:


Տոնական միջոցառման ժամանակ ծառայության մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին խորհրդանշական նվերներով:


Նույն շարքից