Քաղաքական Միջազգային 

Վրաստանում հաշվել են Ռուսաստանի հետ ավիաթռիչքների կասեցման արդյունքում ունեցած կորուստները

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան Սամագրելո շրջան կատարած այցի ժամանակ հաղորդել է, որ հուլիսի 8-ից սկսած Ռուսաստանի հետ ավիաթռիչքների կասեցման հետևանքով պետբյուջեն ունեցել է 350 միլիոն դոլարի կորուստ:

Նա նաև նշել է, որ Վրաստանում զբոսաշրջության ոլորտում եկամուտը կազմում է 2 միլիարդ դոլար, որը հսկայական գումար է, և որից ընդամենը 3 տոկոսն է Սամեգրելո կատարած այցերի շնորհիվ:

Վարչապետն առաջարկել է շրջանում կառուցել հյուրանոցներ և վերաշինել պատմական հուշարձանները:

Հիշեցնենք, որ Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքները կասեցվել են հունիսի 20-ից, երբ Թբիլիսիում տեղի էին ունենում հակառուսական ցույցեր:

Նույն շարքից