Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը պարեկային ծառայություն է անցկացրել Սիրիա-թուրքական սահմանին

Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը պարեկային ծառայություն է անցկացրել Սիրիա-թուրքական սահմանին՝ 3 ուղղություններով՝ Կարագոզակ-Քոբանի- Քորան և հակառակը՝ Ղամիշլի-Ֆակիրա, Ղամիշլի-Սիմալկա:

Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման գործով ռուսական կենտրոնի ղեկավար գեներալ-մայոր Ալեքսեյ Բակինը հաղորդել է, որ անվտանգության գոտում իրավիճակը կայուն է և գտնվում է ռուսական ռազմական ոստիկանության վերահսկողության տակ: Վերջինս ապահովում է տեղի բնակչության անվտանգությունը, ինչպես նաև նպաստում է քրդական ուժերի և նրանց զենք-զինամթերքի դուրսբերմանը:

Նույն շարքից