Հասարակություն Պատահարներ 

Փրկարարները փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը

Հոկտեմբերի 26-ին, ժամը 21:46-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 8 շենքի բակում կայանած ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին Analitik.am–ը տեղեկանում է ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են «Ford Escort» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Նույն շարքից