Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՀ Ազգային ժողովի այգում, 1999 թ.
հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի
մոտ տեղի կունենա հիշատակի արարողություն:
Հարգանքի տուրք մատուցելու համար ԱԺ մուտքը բաց կլինի Դերենիկ Դեմիրճյան փողոցի կողմից: