Անթալիա հանգստանալու մեկնած ռուս զբոսաշրջիկը հոսպիտալացվել է ծանր վիճակով: Թուրք բժիշկները թույլ չեն տալիս նրան տեղափոխել Ռուսաստան:
Հոսպիտալացված զբոսաշրջիկի ընկերուհին պատմել է, որ Անթալիա մեկնելուց 4 օր անց 31-ամյա Կիրա Շիլովսկայայի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նրա աջ ոտքը և ձեռքը անշարժացել են: Վերջինիս մայրը դիմել է հյուրանոցի աշխատակիցների օգնությանը, բայց նրանք ասել են, որ բժիշկը կգա միայն 12 ժամից: ՄԻնչ այդ Կիրան կորցրել է գիտակցությունը և հայտնվել կոմայի մեջ:
Ավելի վաղ ռուս մեկ այլ զբոսաշրջիկ նույնպես հայտնվել էր կոմայում թուրքական հյուրանոցներից մեկում մարմնամարզությամբ զբաղվելու ժամանակ: