Հայաստան Քաղաքական գլխավոր 

Ապրիլյան պատերազմի մասով դավադիր գործողություններ եղել են հակառակորդի կողմից, բայց դավադրություն հայաստանյան կողմից ես բացառում եմ. Դավիթ Տոնոյան

«Դավադիր գործողություններ եղել են հակառակորդի կողմից, բայց դավադրություն հայաստանյան կողմից ես բացառում եմ»:

Այսօր Եռաբլուրում այս մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով ապրիլյան պատերազմի հանձնաժողովի աշխատանքների հետ կապված հարցերին:

Նա նաև նշել է, որ ապրիլյան պատերազմի հանձնաժողովի հետ համագործակցությունը շատ սերտ է. «Բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը տրամադրվում են, մեր զինծառայողները և պաշտպանության նախարարության ներկայացուցիչները ներկա են, ամեն ինչ նորմալ է: Եթե հրավիրվեմ, անձամբ ես էլ կհանդիպեմ հանձնաժողովի անդամների հետ: Ես շահագրգռված եմ, որ ասեկոսեները ավարտվեն»:

Դավիթ Տոնոյանը նաև ասել է, որ Արցախի հարցը լուծված է, իսկ այս պահին սահմանին իրավիճակը վերահսկելի է . «Համեմատաբար անդորր է, կան կրակոցներ, որոնք հիմնականում կապված են ինժեներական աշխատանքների հետ»:

 

Նույն շարքից