Հայաստան Քաղաքական 

Թույլ տվեք, որ խոսի ճիվաղը. Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ԹՈՒՅԼ ՏՎԵՔ, ՈՐ ԽՈՍԻ ՃԻՎԱՂԸ...

Նախորդ 20 տարիների ընթացքում մշտապես արձանագրվել է, որ քանի դեռ իշխանափոխություն չի եղել, հոկտեմբերի 27-ի ամբողջական բացահայտման մասին խոսք լինել չի կարող:

Իշխանափոխություն եղել է, այն էլ համաժողովրդական շարժման միջոցով, և նոր իշխանությունների համար կարծես թե որևէ խոչընդոտ չկա այս ոճրագործության բացահայտման համար:

Եթե կա, իշխանությունը պարտավոր է այդ մասին իրազեկել հանրությանը՝ արձանագրելով խոչընդոտների էությունն ու բնույթը: Հակառակ պարագայում, տարիներ անց, նույն հարցերը տրվելու են այս իշխանությանը, թե ինչու՞ իրենց օրոք չբացահայտվեց հոկտեմբերի 27-ը:

Այս համատեքստում ինձ համար առնվազն տարօրինակ են որոշ մարդկանց այն պնդումները, թե Նաիրի Հունանյանը ինչ-ինչ նկատառումներից ելնելով է դիմում ներկայացրել պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատվելու մասին:

Ներկայացրել է, շա՛տ լավ, գործող օրենսդրությունն էլ ունի համապատասխան իրավակարգավորումներ այդ դիմումն ուսումնասիրելու և մերժելու համար՝ հստակ արձանագրմամբ, որ այդ դատապարտյալը չի կարող ազատվել պատիժը կրելուց և վե՛րջ:

Բայց հիմա օրինական միջոցներով թույլ տվեք, որ խոսի այդ ճիվաղը, տեսնենք, թե ինչ է ասում:

Եթե նախորդ 20 տարիներին կարելի էր հասկանալ նրան լռեցնելու դրդապատճառները, հիմա ոչ միայն հասկանալի չէ, այլև տարակուսելի է...»:

Նույն շարքից