Հայաստան 

Համաժողովրդական շարժումն օրերցօր լայն թափ է առնում

analitik.am

ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Համաժողովրդական շարժումն օրերցօր լայն թափ է առնում: Մեզ են միացել բազմաթիվ երիտասարդներ և ուսանողներ, հասարակական կազմակերպություններ, հեղինակավոր գործիչներ և քաղաքական կուսակցություններ, հայտնի մտավորականներ, Արցախյան ազատամարտի հրամանատարներ և ազատամարտիկներ, ինչպես նաև հազարավոր անհատներ Հայաստանից և Սփյուռքից:

Անընդհատ շրջանառվում է , թե ինչ արդյունքներ կտա Համաժողովրդական շարժման հաղթանակը:

Ահա մեզ համար ամենակարևոր և օրհասական խնդիրներ, որոնց լուծմանը Համաժողովրդական շարժումը կհասնի կարճ ժամանակահատվածում:

Համաժողովրդական շարժման հաղթանակը

 

• Կստեղծի տնտեսապես և սոցիալապես ուժեղ երկիր

• Հետզհետե կնվազեցնի աղքատության բարձր ցուցանիշները

 

• Կկասեցնի սոսկալի չափերի հասնող արտագաղթը

• Կվերացնի շուկայական մոնոպոլիաները

• Գյուղացուն հնարավորություն կտա աշխատել արդյունավետ ծրագրերով և զարգացնել իր տնտեսությունը

 

• Կկարգավորի բանկային՝ բարձր տոկոսադրույքներով համակարգը

 

• Կպաշտպանի փոքր և միջին բիզնեսը, նրանց հնարավորություն կտա աշխատել հավասար պայմաններում

 

• Կբարեփոխի կրթական և առողջապահական համակարգերը

 

• Կպաշտպանի քաղաքացու՝ օրենքներով ամրագրված իրավունքները

 

• Կվերացնի անարդարության մթնոլորտը

 

• Կվերացնի կոռուպցիան

 

• Կապահովի մրցակցային պայմաններ աշխատանքային բոլոր բնագավառներում

 

• Կվերացնի գործազրկությունը, կստեղծի աշխատատեղեր և հնարավորություն կտա ապրել սեփական, արժանապատիվ աշխատանքով

 

• Երիտասարդների և ուսանողության համար կապահովի հեռանկարային պայմաններ

 

Ի ՎԵՐՋՈ, ԿՍՏԵՂԾԻ ՀԶՈՐ, ԲԱՐԳԱՎԱՃ, ԱԶԱՏ ԵՎ ԱՆԿԱԽ ՀԱՅԱՍՏԱՆ»

Նույն շարքից