Հայաստան Քաղաքական 

Կան տարբեր տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են. Սասուն Միքայելյան

«Կան տարբեր տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են»:

Այսօր Եռաբլուրում այս մասին ասել է Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով իր և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարաբերություններին:

Սասուն Միքայելյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությունները շատ լավ են, ոչ մի խնդիր չունի վարչապետի հետ կապված. «Ես չեմ լարվում ընդհանրապես, որ լարվեմ, կկտրվեմ, դրա համար էլ չեմ լարվում: Կան տարբեր տարաձայնություններ, որոնք ընթացքում հարթվում են: Եթե տարաձայնություն չլինի կուսակցությունում, ուրեմն այդ կուսակցությունը մեռած է, կամ Սերժ Սարգսյանի կուսակցությունն է»:

Իսկ լրագրողի այն հարցին, թե ինչու է աջակցել Արփինե Հովհաննիսյանին, Սասուն Միքայելյանը պատասխանել է. «Արփինե Հովհաննիսյանին աջակցել եմ, քանի որ զինվոր եմ, և գիտեմ ՝ ինչ է մայր հասկացողությունը, ես իր մորից եմ ներողություն խնդրել»:

Նույն շարքից