Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Հոկտեմբերի 27-ի առիթով մի պատմական դեպք հիշեցի։
Ռուսական հեղափոխության գլխավոր պրարաբ Տրոցկին վարձված էր ԱՄՆ բանկային համակարգի կենտրոնական դեմքերից մեկի՝ Ջեյկոբ Շիֆֆի կողմից։
Նա էր ռուսական հեղափոխության գլխավոր պատվիրատուներից ու ֆինանսավորողներից մեկը։
Լենինը, լինելով գերմանական պրոյեկտ, այն վճռական դերը չկատարեց, ինչը կատարեց Տրոցկին։
Ջեյկոբն իր մոտիվներն ուներ։ Նա մի քանի անգամ Ռուսաստանի ներկայացիչներին առաջարկել էր վերջ տալ հրեաների ճնշումները, այլապես Ռուսաստանում հեղափոխություն կկազմակերպի։ Դա ասել էր ռուս-ճապոնական պատերիզմի ժամանակ, երբ կազմակերպել էր Ճապոնիայի ֆինանսավորումը պատերազմի համար։ Մարդուն լուրջ չէին վերաբերվել։
Ուրեմն, հեղափոխությունից հետո Տրոցկին և իր կողմնակիցները միտինգներ էին անում և դատապարտում ամերիկյան իմպերիալիստների լրտեսներին՝ իրենց մրցակիցներին։
Ընդամենը քաղաքական տեխնոլոգիան նկատի ունեի, ուրիշ բան չմտածեք»: