Հայաստան 

«Ճենճոտ և փնթի» է, լրամշակման կարիք ունի. Արծվիկ Մինասյանը՝ ՕԵԿ պատգամավորի ներկայացրած նախագծի մասին

analitik.am

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ հարկադիր կատարողի կողմից  նշանակված տուգանքները կարող են գանձվել միայն դատական վճռով: Օրենքի նախագծի հեղինակը ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էր, ով նշեց, որ նախագիծը ներկայացրել է, քանի որ իրենց չի բավարարում կառավարության ներկայացրած նախագիծը, ըստ որի` հարկադիր կատարողը կարող է մինչև 200 հազար դրամ տուգանքը գանձել առանց դատարանի վճռի և միայն 200 հազար դրամն անցնելու դեպքում գանձումը պետք է կատարվի դատական վճռով: «Երբ ես ներկայացրել էի նախագիծը, ինձխնդրեցին այն քառօրյա նիստերի օրակարգ չընդգրկել, քննարկել հարցըկառավարության հետ և համադրել գաղափարները: Հիմա կառավարությունը բերել էմի նախագիծ, որով կրկին հարկադիր կատարողին առանց դատական վճռիբռնագանձում իրականացնելու հնարավորություն է տալիս: Սա մեզ չի բավարարում,դրա համար եմ կրկին ներկայացրել այս նախագիծը և պատգամավորներին կոչ եմանում կողմ քվեարկել և ընդգրկել այն քառօրյա նիստերի օրակարգ»,-նշեց Մարգարյանը:


ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը պաշտպանեց ներկայացված նախագիծը՝ նկատելով, որ խնդիրն իսկապես հրատապ է և լուծման կարիք ունի: «Մեր քաղաքացիները մեզ ընտրել են, որպեսզի մենք այստող իրենց շահերը պաշտպանենք: Հիմա մենք պարտավոր ենք լուծում տալ այս խնդրին, որովհետև դժգոհությունները բազմաթիվ են»,- նշեց Ուրիխանյանը:


ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն էլ ընդգծեց, որ ընդհանուր առմամբ, գաղափարը լավն է, սակայն նախագիծը «փնթի» է և լրամշակման կարիք ունի: ՀՅԴ պատգամավորը նշեց, որ նախագծում իրավական կարգավորումներ ներկայացված չեն, հիմնավորումները համոզիչ չեն: «Կողմ լինելով գաղափարին՝ կարծում եմ, որ նախագիծը «ճենճոտ և փնթի» է, լրամշակման կարիք ունի»,- նշեց նա:


ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը նշեց, որ ինքը չի կարող կողմ քվեարկել նախագծին ներկայիս տեսքով: Նա նույնպես նկատեց, որ նախագիծը լիարժեք չէ, իսկ կառավարությունն առաջիկայում պատրաստվում է ներկայացնել նոր նախագիծ, որով լուծում կտրվի առկա խնդիրներին:

Նույն շարքից