Հասարակություն 

ԻՊ-ի սպանված առաջնորդի մարմինը հնարավոր է նետեն ծովը

ԻՊ ահաբեկչական խմբավորման սպանված առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի մասունքները կարող են նետել ծովը: Այս մասին NBC-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Նահանգների ազգային անվտանգության հարցերով նախագահի օգնական Ռոբերտ Օ'Բրայանը:

Ըստ նրա, ահաբեկչի մասունքների հետ կարող են նույնն անել, ինչն արվեց ալ-Քաիդա խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենի մասով: Այս կարծիքը հաստատել է CNN հեռուստաալիքի աղբյուրը:

Հիշեցնենք, որ ԻՊ-ի առաջնորդը սպանվեց երեկ գիշեր:

Նույն շարքից