Տեսանյութեր Հասարակություն 

Ավստրալացին նկարահանել է, թե ինչպես է կոկորդիլոսը սպանում իր շանը /տեսանյութ/

Ավստրալիայում կոկորդիլոսը հարձակվել է շան վրա և սպանել կենդանուն տիրոջ աչքի առջև: Այս մասին հայտնում է Daily Mail-ը:

Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տղամարդը տեսանկարահանելիս է եղել իր երեք շներին, որոնք լողալիս են եղել Քուինսլենդի հյուսիսում գտնվող Ուոթսոն գետում: Կոկորդիլոսը դուրս է եկել ջրից և բռնել Բենի անունով շանը:

Տղամարդն ասել է, որ այս կադրերը պետք է նախազգուշացնեն շների տերերին, որոնք թույլ են տալիս նրանց լողալ գետում։

Նույն շարքից