Հասարակություն Պատահարներ 

«Mercedes» ու «Nissan» մակնիշի ավտոմեքենաներ են այրվել

Հոկտեմբերի 28-ին, ժամը 00:00-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:14-ին, մարվել` 00:25-ին: Մասամբ այրվել է «Mercedes E320» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:

ԱԻՆ-ի մեկ այլ հաղորդագրության համաձայն, հոկտեմբերի 28-ին, ժամը 02:23-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Արազի փողոցի թիվ 35 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է կայանած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արտյոմ Ա.):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:30-ին, մարվել՝ 02:31-ին: Այրվել է ավտոմեքենայի դիմային հատվածը:

 

Նույն շարքից