ԻՊ ահաբեկչական կազմակերպության սպանված առաջնորդ Աբու Բաքրա ալ-Բաղդադիի երկու կանայք գերի են պահվում ամերիկյան զորքերի կողմից: Այս մասին հայտարարել է Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Նրա խոսքով, կանայք հայտնաբերվել են բնակելի համալիրում՝ «ինքնաոչնչացման գոտիներով»: Թրամփը նշել է, որ պայթուցիկ սարքերը չեն գործել:
Զինվորականները գրավել են նաև մի քանի գրոհայինի․ «Շատերը տեղում են մահացել, բայց մի քանիսին մենք վերցրել ենք»,-ավելացրել է նախագահը։