Գլխավոր Տնտեսություն 

Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее но готовься к худшему» սկզբունքով. Նիկոլ Փաշինյան

analitik.am

ԱԺ-ում սկսել են քննարկել ՀՀ 2020 թվականի պետբյուջեի նախագիծը: Իր խոսքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2019 թվականի բյուջեի նախագծում որպես 2019 թվականի տնտեսական աճի կանխատեսում գրված էր 4,9 տոկոսը, սակայն եթե տեսնենք հունվար-սեպտեմբերի տնտեսական ցուցանիշները, կտեսնենք, որ տնտեսական աճի կանխատեսումն այսօր ավելի մեծ է. «Մենք առաջնորդվում եք առավել պահպանողական սցենարով, բյուջեի հիմքում դնում ենք ոչ թե ամենալավատեսական կանխատեսումը, այլ՝ պահպանողականը՝ ապահովելու համար մակրոտնտեսական կայունությունը: Մենք առաջնորդվում ենք «надейся на лучшее но готовься к худшему» սկզբունքով:

Վարչապետը նշեց, որ 2019 թվականի առաջին 10 ամիսների տվյալներով կա 7,1 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ. «Ակնհայտ է, որ մենք 7 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու: Ֆիննախը 6,3 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում, իսկ ԿԲ-ն՝ 6,9 տոկոս»:

Փաշինյանը նշեց, որ միջազգային կազմակերպությունները, առանց բացառության, վերագնահատել են Հայաստանում տնտեսական աճի մասով իրենց կանխատեսումները՝ ավելացնելով կանխատեսվելիք աճը։

Նույն շարքից