Հայաստան 

Մի փնտրեք սև կատու մութ սենյակում , երբ այդ կատուն ձեր ուսերին է. Շարմազանով

analitik.am

 

Բաքուն փորձում է սև կատվին գտնել մութ սենյակում, մինչդեռ այդ կատուն իր ծոցում է: ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն այսպես է արձագանքել իր ադրբեջանցի պաշտոնակից Զիաֆեթ Ասկերովի այն հայտարարությանը, թե «հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, և ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք»:
 

Շարմազանովի ասելով, միանշանակ է, որ ուղղաթիռին առնչվող միջադեպից հետո Ադրբեջանը խախտել է բոլոր միջազգային իրավական նորմերը, այդ թվում` Ժնևի կոնվենցիան` անդադար գնդակոծության տակ պահելով ուղղաթիռի անկման վայրը և թույլ չտալով տարհանել անձնակազմի դիակները: «Եվ անհեթեթ հայտարարություններով հանդես գալու փոխարեն` ավելի լավ կլինի, եթե Ադրբեջանի բարձրաստիճան ներկայացուցիչները, պարզապես, լռեն», - նշել է ԱԺ փոխխոսնակը:

 

Նշենք, որ Ադրբեջանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Զիաֆեթ Ասկերովը լրագրողներին հայտարարիել էր, թե հայկական «ՄԻ-24» ուղղաթիռը մոտեցել էր ադրբեջանական դիրքերին, և ադրբեջանական կողմի պատասխանը եղել է համարժեք: «Միջազգային կազմակերպությունները հայերի ճնշման ներքո աղմուկ են բարձրացնում, սակայն նրանք մոռանում են, որ խոցված ուղղաթիռն ընկել է Աղդամի տարածքում: Նաև` համախագահող երկրները հայտարարել են, որ ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այդ դեպքում ինչու՟ այդ երկրները Հայաստանին հարց չեն տալիս, թե ինչ է նա անում այլ երկրի տարածքում: Ինչո՟ւ նրանք չեն հարցնում, թե ինչու էր նրա ռազմական ուղղաթիռը հայտնվել Աղդամի տարածքում»: Զ.Ասկերովի կարծիքով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները խոցված ուղղաթիռի առնչությամբ պետք է բացատրություն պահանջեն ոչ թե Ադրբեջանից, այլ` Հայաստանից:

Նույն շարքից